Մարմնի խնամք
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
![Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com](up/article/big/file_48486_3956929.jpg)
Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու:
Սնկային հիվանդությունը ծանր ընթացք է ստանում ցածր իմունիտետ ունեցող մարդկանց կամ տարեցների մոտ: Սնկային հիվանդություններից, թերևս, ամենատհաճը եղունգների սունկն է:
Բանն այն է, որ տվյալ հիվանդությունը բուժվում է դժվար, առողջացումը բավական դանդաղ է ընթանում, իսկ դրանից հետո կրկին հիվանդանալու վտանգը չի նվազում:
Ստորև ներկայացվում են մի քանի միջոցներ, որոնք գուցե օգնեն:
Դեղատոմս 1. Քացախ վերցնել (բայց ոչ խտանյութ` էսենցիա) ու դրա հիման վրա թույլ լուծույթ ստանալ. 1 ճ. գդալը լուծել 1 բաժակ ջրի մեջ: Եթե ոտնաթաթի մաշկը կոշտացած է, ապա կարելի է մի քիչ ավելի թունդ լուծույթ պատրաստել:
Գործողությունը սկսելուց առաջ պետք է տաք ջրի մեջ ոտնաթաթերի մաշկը փափկացնել, ապա փորձել շերտատված ու մեռած մաշկը հեռացնել: Իսկ նախապես պատրաստած լուծույթով շփել մատների արանքները: Նման գործողություն պետք է կատարել օրըմեջ, 2 շաբաթ (7 միջոցառում):
Դեղատոմս 2. Այս դեղատոմսով բուժման կուրսը 20 օր է: Դրա համար պետք է ամեն առավոտ ու երեկո սնկով ախտահարված եղունգների վրա յոդ քսել (մեկական կաթիլ): Այն պետք է 5%-անոց լինի: Իսկ եթե տեսքից եղունգն ախտահարված չէ, ապա կարելի է նույնը կրկնել կանխարգելման նկատառումով, սակայն ավելի ուշ-ուշ: Եթե տվյալ եղանակով բուժման ընթացքում եղունգների հատվածում ցավ առաջանա, ապա մտահոգվելու կարիք չկա. դա նշանակում է, որ այն վերականգնվում է: Եթե այդ ախտանշաններն անտանելի են դառնում, ապա կուրսի ընդմիջումները մեծացրեք: Նշենք, որ այդ ախտանշաններն ուժգին չեն, դրա համար մի անհանգստացեք:
Եղունգների սունկը բավականին կենսունակ վարակ է ու բուժումից հետո կարող է կրկնվել, բացի այդ, այն հեշտ է փոխանցվում տան մյուս անդամներին, որոնք նույն կոշիկն են հագնում, նույն սրբիչից օգտվում: Եղունգների սնկային հիվանդությամբ հնարավոր է վարակվել հասարակական վարերում` լողավազանում, բաղնիքում, մարզասրահում և այլն:
Պետք է հիշել, որ բացի այն, որ եղունգները վարակող սնկերն անսովոր կենսունակ են, նաև շատ արագ է իր մեջ իր դեմ գործածվող նյութերի հանդեպ անընկալունակություն զարգացնում: Այսինքն, եթե սնկային հիվանդությունը լիարժեք չի բուժվել, ապա, ասենք` հին կոշիկը հագնելով, հնարավոր է, որ կրկնավարակում կատարվի: Սակայն այդ դեպքում էլ նախկինում գործածված միջոցը դժվար թե բուժի նորահայտ հիվանդությունը: Պետք է ամեն անգամ նոր միջոցներ գտնել ու փորձել դրանցով պայքարել այդ տհաճ գլխացավանքի դեմ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3 Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3](up/article/small/file_59808_1154069.jpg)
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
![](images/calendar.png)
![Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2 Լազերային էպիլյացիա. Սալուտեմ ամսագիր №2](up/article/small/file_59156_3335756.jpg)
Բժիշկ-կոսմետոլոգի հմուտ ձեռքերում լազերը դարձել է մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարի նուրբ և հզոր գործիք։ Հեշտ է բացատրել, թե ինչու են շատերը նախապատվությունը տալիս լազերային էպիլյացիային, նմանատիպ...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից Ինչպե՞ս ազատվել ոտքերի տհաճ հոտից](up/article/small/file_49053_3303558.jpg)
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
![](images/calendar.png)
![Ինչպես ազատվել կոշտուկներից Ինչպես ազատվել կոշտուկներից](up/article/small/file_48615_5511933.jpg)
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
![](images/calendar.png)
![Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com Ներաճած եղունգ. ի՞նչ անել. drtehmine.com](up/article/small/file_57927_3872782.jpg)
Ներաճած եղունգի խնդիրը բավականին տարածված արդի աշխարհում։ Հիմնականում այն առաջանում է ոտնաթաթի առաջին մատի վրա։ Ներաճման նախատրամադրող գործոն է ոտնաթաթի առաջին մատի շրջանի անատոմիական...
![](images/calendar.png)
![Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ Միջոց` քրտինքի տհաճ հոտի դեմ](up/article/small/file_48574_9453215.jpg)
Թեև կարծիքներ կան, որ դեզոդորանտները կարող են վնասել առողջությանը, հնարավոր չէ չօգտագործել որևէ միջոց։ Ognov.ru-ն առաջարկում է բնական միջոց, որը կարող եք պատրաստել ինքներդ...
![](images/calendar.png)
![Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը](up/article/small/file_49606_3902938.jpg)
Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...
![](images/calendar.png)
![Ինչպես ազատվել ցելյուլիտից Ինչպես ազատվել ցելյուլիտից](up/article/small/file_48556_9484899.png)
Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...
![](images/calendar.png)
![Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից](up/article/small/file_48494_4952679.jpg)
Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...
![](images/calendar.png)
![Գլիցերինի օգտակարությունը. 168.am Գլիցերինի օգտակարությունը. 168.am](up/article/small/file_48484_408322.jpg)
Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...
![](images/calendar.png)
![Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com](up/article/small/file_48430_9528124.jpg)
Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...
![](images/calendar.png)
![Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից](up/article/small/file_48355_4820369.jpeg)
Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...
![](images/calendar.png)
![Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com](up/article/small/file_48216_9269025.jpg)
Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...
![](images/calendar.png)
![Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am](up/article/small/file_48150_3454185.jpg)
Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYGtsgUY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384